Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ, քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:
Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով