Արցախից Հայաստան տեղափոխվածներն անպայման ուզում են տեղավորվել Երեւանում․ Միքայել Վիրաբյան |armtimes.com|

armtimes.com: Պատերազմական իրավիճակից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից գործող ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի հիմնական գործունեությունը ՀՀ տեղափոխված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է, համապատասխան ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի համակարգող, ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը։

Վիրաբյանը վստահեցրեց, որ այս ընթացքում օպերատիվ շտաբը կարողացել է կարգավորել մի շարք խնդիրներ՝ կրթական, սոցիալական, առողջապահական, ինչպես նաեւ իրավական ծառայությունների մատուցման հարցեր։ «Ունենք իրավական ծառայությունների համապատասխան հատուկ գրասենյակ Երեւանի Վարդանանց 16/1 հասցեում, որտեղ սպասարկում են մարդկանց համապատասխան փաստաթղթերի, ձեւակերպման կամ դուրսգրման գործընթացներ։ Կարող են դիմել ցանկացած խնդրով»- ասաց նա։

Միքայել Վիրաբյանը նկատեց, որ բազմապիսի հարցերով են այս ընթացքում իրենց դիմում արցախցիները՝ սկսած կեցության, սննդի ու հագուստի խնդիրներից, վերջացրած սոցիալական տարբեր վճարման, սոցաջակցման հարցերով։ Նախարարի խոսքով՝ օրվա կտրվածքով շտաբում բացված մեկ պատուհան կոչված սպասարկման կետում գրանցվում են 300-ից ավելի մարդիկ, բացի դա, ստանում հազարի հասնող զանգեր։

Անդրադառնալով Արցախից եկածների կեցության խնդրին՝ Վիրաբյանը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ում գործող կարգի համաձայն՝ Արցախից Հայաստան եկածների կացարանների խնդրով զբաղվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ «Օրվա ցանկացած ժամի կապի մեջ եմ ՀՀ ԱՍՀՆ փոխնախարարների հետ, ազդակներին, քաղաքացիների կողմից հնչող ահազանգերին միաժամանակ արձագանքում եւ հասցեատերերին ենք հասցնում»,- ասաց նա։

Կարդալ ավելին՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն