ՌԴ ԱԳՆ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը |24news.am|

24news.am: Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար կարելի է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ հրավիրել փորձագետների ուշադրությունը: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չէր լինի»,- ասել է Միտրոֆանովան, ով ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն էր զբաղեցնում:

Նա նշել է՝ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

«Միաժամանակ, հատուկ խնդրանքով հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի կողմից փորձագետների ներգրավել»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով