Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։

«Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։

Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։

Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ կոմունիկացիոն համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրությա»  մեջ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն