Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: ՀՀ նախագահի աշատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկցնում է, որ նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ նրանք համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը ու ազգային միասնականությունը:

Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրս մեր նպաստը պետք է բերենք դրանց լուծմանը, որպեսզի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով