Շուշիի շրջակայքի մի քանի ուղղություններով իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել է ադրբեջանական բանակի զինծառայողների դիերի հետ փոխանակման գործընթացը․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ:

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի կողմերի համաձայնությամբ, փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել է ադրբեջանական բանակի զինծառայողների դիերի հետ փոխանակման գործընթացը:

Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն