Այս պահին հոսանքազրկված են Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրեր. «Արցախէներգո»

ԱՀ օպերատիվ շտաբը հայտնում է, որ «Արցախէներգո» ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն, այս պահին հոսանքազրկված են Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր Շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն և Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը:
 
Պատերազմական գործողությունների հետևանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները և էլեկտրալարերը լրջորեն վնասվել են և ընկերությունը աշխատանքեր է իրականացնում էլեկտրականությունն այդ բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն