Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ խաղաղապահները  հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից:

«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն