2020-11-17-6b2ca18c-6d39-4b5b-9dd2-7b06a1e5c609.jpg

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» – ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», – հավելել է Զախարովան:

 

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն