tert.am: Ռուս փրկարարները, որոնք ժամանել են Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար օգնություն տրամադրելու տեղի բնակչությանը, ճամբար են տեղակայել Ստեփանակերտի մոտակայքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, փրկարարներին տրամադրվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի շենքը, որում տեղակայվելու են օպերատիվ շատբը և ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները: Այստեղից համակարգվելու են օպերատիվ խմբի գործողությունները և պահպանվելու է հատուկ կապը Մոսկվայի հետ:
Օպերատիվ խումբն ընդգրկվելու է Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որը Ռուսաստանի կողմից ստեղծվել է տեղի բնակչությանը պատերազմից հետո աջակցություն ցույց տալու համար:
Ներկա պահին խումբը կազմված է ՌԴ ԱԻՆ-ի 30 փրկարարներից: Նախարարությունից հայտնել են նրանց թիվը ԼՂ-ում 150-ի հասցնելու պատրաստակամության մասին: