ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետ չկա |shantnews.am|

shantnews.am: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Ժամկետներ չկան: Այս հարցը բավականին զգայուն է»,- ասել է դիվանագետը:

«Մենք ակնկալում ենք, որ դա չի հանգեցնի նոր կոնֆլիկտների, առավել ևս՝ արյունահեղության: Այնուամենայնիվ, մնում է էական դեր Մինսկի խմբի համար, որը կլուծի այն խնդիրները, որոնք արտացոլված չեն եռակողմ համաձայնագրում»,- պատասխանել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցը չի քննարկվելու:

Ռուդենկոն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակի ավելացման հարց չի քննարկվում:

«Ռուս խաղաղապահների թիվը հստակ սահմանված է երեք նախագահների հայտարարության մեջ: Մենք ելնում ենք այնտեղ գրվածից: Նման հարց չկա»,- ասել է նա:

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում իրավիճակը չի ազդի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համաձայնությունների կատարման վրա, նշել է Ռուդենկոն:

«Մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին իրավիճակը. դա նրանց ներքին գործն է: Հուսով ենք, որ հայաստանյան իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, ինչը, իմիջիայլոց, կարտացոլվի երեք առաջնորդների ստորագրված հայտարարության ճակատագրի վրա»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն