Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ չնայած իշխանությունների զիջումներին |azatutyun.am|

azatutyun.am։ Երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաքում կրկին հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ փակելով Թբիլիսիի զարկերակը համարվող Ռուսթավելի պողոտան։

Երեկ ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, կատարելով հունիսի 20֊ից մեկնարկած ցուցերի հիմնական պահանջներից մեկը, հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով:

Հունիսի 21֊ին էլ, ցուցարարների ճնշման տակ, հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Չնայած իշխանությունների զիջումներին, ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ բողոքի գործողությունները շարունակելու են, քանի դեռ չեն բավարարվել իրենց բոլոր պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի պաշտոնանկությունը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը և ժողովրդի դեմ ուժ կիրառած ոստիկաններին պատժելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով