hetq.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահներն իրականացրել են դիտակետերի վերադասավորումներ, ինչպես նաև փոխել դրանց թվաքանակը։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ռուսական զորախմբի հրամանատարության կողմից հստակեցվել են դիտակետերի տեղադրությունը և կազմը։ Խաղաղապահ գործողության անցկացման շրջանում խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Հյուսիսային պատասխանատվության գոտում ծավալվել է 11 դիտակետ, իսկ հարավային պատասխանատվության գոտում՝ 12»,- հայտարարել է Կոնաշենկովը։
Շարունակությունը՝ hetq.am-ում