Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով