Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

Ուշադրություն-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն