Ռուս խաղաղապահները գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը լիովին պահպանվում է, խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման ռեժիմը լիովին պահպանվում է: Խաղաղապահ զորախումբը կանոնավոր ռեժիմով կատարում է իր պարտականությունները: Հենակետերում իրավիճակը հանգիստ է»,- նշել է Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն