Արցախում ձևավորվել է օպերատիվ կենտրոն՝ պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրներին լուծումներ առաջարկելու համար

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու գործառույթ: Կենտրոնը տեղեկայաված է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհեկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի հարևանությամբ:  Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կառույցում իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերությունների, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակիցները:

Հանրապետության մյուս բոլոր շրջանների՝ Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի բնակիչները խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես համապատասխան վարչակազմերին, այնպես էլ տեղեկատվական օպերատիվ կենտրոն ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Կենտրոնում գործում է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.

Քաղաքաշինության նախարարություն- 047-20-92-80
Տարածքային կառավարման և զարգացման նախարություն – 047 – 20-92-81
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն – 047-20-92-83
Հադրութի շրջանի վարչակազմ – 047 – 20-92-82
Շուշիի շրջանի վարչակազմի – 047-20-92-79

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն