2020-11-19-2a1bb5da-6cd2-45d6-98ce-27444ef54c4d.jpeg

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ մարդասիրական կենտրոն |1lurer.am|

1lurer.am: Մարդասիրական խնդիրները լուծելու համար Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հինգ լրացուցիչ կենտրոն՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի համալիր խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում (մարդասիրական արձագանքման համակարգման կենտրոններ՝ «Հյուսիս» և «Հարավ», ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համախմբված ջոկատ) լրացուցիչ ստեղծվել է հինգ կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ՝ հոգեբանական աշխատանքի վարչությունը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Вестник миротворца» ​​թերթի խմբագրությունը), տրանսպորտային աջակցության կենտրոն, բժշկական աջակցության կենտրոն ու առևտրի և սպառողների աջակցության կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն