Բնակարաններ կորցրած անձինք պետք է մշտական կապի մեջ լինեն համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Արցախում բնակարաններ կորցրած անձինք պետք է մշտական կապի մեջ լինեն համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ բնակության համար պետք է Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև Արցախ վերադառնալը, Հայաստանի Հանրապետությունում կեցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065)»,- տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն