armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը:
Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:
Ոստիկանները նշված վայրերից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց: