2020-11-20-35a3ca29-b321-4719-9125-3364e7707d55.jpg

Հայաստան կայցելի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Այս մասին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Հայտնի է նաև, որ նոյեմբերի 21-ին Երևանում է լինելու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն