ԱՀ ոստիկանությունը հորդորում է Ադրբեջանի տիրապետության տակ մնացած տարածքներում տրանսպորտային միջոցներ թողած անձանց դիմել ՃՈ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել  Ադրբեջանի տիրապետության տակ մնացած տարածքներում թողած տրանսպորտային միջոցների մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի՛ հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։

Արցախի հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն