Վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց հարազատները կարող են դիմել օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, որոնք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում, հարկավոր է այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Շտաբից նաեւ հավելում են, որ տեղեկանքը հնարավոր է ներկայացնել հարազատի միջոցով, ինչպես նաեւ լուսանկարել և ուղարկել հետևյալ համարների «Վայբերի» միջոցով. 097 188 636, 044 188 636՝ նշելով նաև անձնական տվյալներն ու հեռախոսահամարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն