Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական զորախումբը շարունակում է խաղաղապահ առաքելություն իրականացնել: Հյուսիսային և հարավային հատվածներում ռուս խաղաղապահները 23 վերահսկող կետերում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն և իրավիճակի գնահատումներ են իրականացնում»,- նշել է նա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն