2020-11-24-245ea445-8a4e-473c-a743-88c4a92c3d99.jpeg

Ամերիկյան «Դոնալդ Քուք» հածանավը մուտք է գործել Վրաստանի նավահանգիստ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ամերիկյան «Դոնալդ Քուք» հածանավը մուտք է գործել Սև ծով՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավը գտնվում է Սև ծովում՝ կանոնավոր գործողություններ իրականացնելու համար ծովում անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչը պահպանում է տարածաշրջանային կայունությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանատան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կանոնավոր միջոցառումներ են անցկացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկեր պետությունների հետ, որոնց թվում են Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:

Սա 2020-ին ամերիկյան արդեն յոթերորդ ռազմանավի մուտքն է Սև ծով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն