2020-11-25-0b7743a0-68f3-4a68-a09a-eba1861ec593.jpeg

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջջի վերացման մասին, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում:

«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը լցված է եղել խոցող տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաջողվել է ձերբակալել խմբի անդամ՝ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացու: ԱԴԾ-ն հայտնել է, որ քննչական գործողությունները և որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն