2020-11-26-921183a4-3d68-4c7b-9f7b-e040a4f3516e.jpg

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային հետ կանչել Մինսկի խմբի համանախագահների կազմից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։ Այդ մասին ասված է Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօր ընդունած հայտարարության մեջ։

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիայի հետկանչի պահանջով։ Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը», – նշված է ադրբեջանական խորհրդարանի հայտարարությունում։

Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն