Հայաստանում ռուս պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել․ Տասս |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում՝ զորամասի տարածքից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի դի՝ առանց բռնության նշանների։ Այս մասին «Տասս»-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի դին հայտնաբերել է  ծառայակիցը՝ զորամասի տարածքից դուրս գտնվող բնակավայրում։ Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Այժմ կատարվում է հետաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն