2020-11-27-46b78123-66fa-4181-a9cc-0a58e57c3a62.webp

Պատրուշևը և Արթուր Բաղդասարյանը քննարկել են ՌԴ և ՀՀ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր

Մոսկվայում  տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ն.Պ. Պատրուշևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Ա.Վ.  Բաղդասարյանի հանդիպումը։

Ջերմ և կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ  անվտանգության արդիական խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:

Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային  հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը:

Ընդգծվեց հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական ​​և կրթական բնույթի զարգացման ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն