pastinfo.am: «Առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ չունեմ»,- ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը և շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա իր անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է։
Նրա խոսքով՝ նմանատիպ դատողություն կարող է անել՝ ծանոթանալով այլ անձանց հետ կապված, շատ դեպքերում դա ուղղակի քաղաքական հետապնդում է։