Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը. Վլադիմիր Կարապետյան |azatutyun.am

azatutyun.am։ Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակն, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Երեկ, ի դեպ, հայտնի դարձավ, որ բարձր դատարանը՝ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ աշխատակարգային որոշում է հրապարակել, ըստ որի, Վահե Գրիգորյանի մասնակցությունն այս գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով