Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումները Սփյուռքի հայկական համայնքների հետ, հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ մինչ հանդիպումը Արմեն Սարգսյանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է առաջնորդանիստ եկեղեցի, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, զրուցել եկեղեցում գտնվողների հետ: