Գործարարի որդու՝ բանակում չծառայելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ փաստաթուղթ կեղծելու համար

Գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել,  տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:

Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։

Ավելի վաղ գործարարի որդու՝ ՀՀ ԶՈւ-ում չծառայելու մասին գրել էր Hetq.am-ը՝ տեղեկացնելով, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով