ՌԴ-ն դեմ է Մերձդնեստրից խաղաղապահների դուրսբերմանը |1lurer.am|

1lurer.am: Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել Մերձդնեստրի ապակայունացմանը, Ռուսաստանն ակնկալում է քննարկել խաղաղապահների և կտրուկ փոփոխությունների բացակայության թեման՝ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

«Ռուսաստանը կատարում է շատ կարևոր գործառույթներ, և մենք ակնկալում ենք, որ բոլոր հարցերը քննարկվելու են, և չեն արվի կտրուկ փոփոխություններ»,- ասել է Պեսկովը:

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել Մերձդնեստրից Ռուսաստանի ռազմական անձնակազմի օպերատիվ խումբը դուրս բերելու, ինչպես նաև խմբի կողմից հսկվող զենքի պահեստները տարածաշրջանից հանելու հարցերը:

Սանդուն համոզված է, որ Մերձդնեստրում երկար ժամանակ է արդեն՝ ռազմական գործողությունների վտանգ չկա, հետևաբար խաղաղապահ առաքելությունը պետք է փոխարինվի քաղաքացիականով ԵԱՀԿ հովանու ներքո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն