tert.am: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել երկրի հարավային սահմանին միգրացիոն խնդրի լուծման համար 4,5 մլրդ դոլար հատկացնելու որոշմանը: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հենց նոր ընդունվեց հարավային սահմանի համար հումանիտար օգնության մասին երկկուսակցական օրինագիծը: Բոլորը հիանալի աշխատանք են իրականացրել»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Մեքսիկային ապօրինի ներգաղթի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Նշվում է, որ հատկացված գումարը կօգտագործվի Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների պահման կենտրոնների աշխատանքների բարելավման, ինչպես նաև հենց սահմանի ամրապնդման համար: