2020-11-30-79cf7122-b493-4fc6-b089-b66d032ee5d1.jpg

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը։

Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն