Վրաստանի խորհրդարանի առջև այսօր ևս հանրահավաք կանցկացվի |aliq.ge|

aliq.ge։ Նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև հավաքված ցուցարարները շարժվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոն, որի տարածքում անցկացրեցին բողոքի ակցիա:

Ցուցարարները 8-րդ ցույցի ավարտին դեղին քարտեր ցույց տվեցին Իվանիշվիլիին, մի քանի երգ կատարելով՝ հայտարարեցին, որ սա «վերջին զգուշացումն է պարոն Բիձինային»:

Ակցիայի մասնակիցների խոսքով հանրահավաքը կշարունակվի այսօր՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի շենքի մոտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով