Հայաստանը տարանցիկ չվերթներ կիրականացնի Վրաստանի համար |aliq.ge|

aliq.ge։ Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը:

Չվերթները Հայաստանից կսկսվեն հուլիսի 8-ից:

Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով