ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2021-ին Դուշանբեում |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2021 թվականի մայիսին Դուշանբեում:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Երեքշաբթի տեսահամաժողովի ձևաչափով կայացած նիստում ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են անվտանգությանն ու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերը:

«Հաստատվել են մի շարք փաստաթղթեր և քաղաքական հայտարարություններ, որոնք կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների դիտարկմանն ու հաստատմանը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք  նիստում»,- ընդգծել է Զայնետդինովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով