Ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքների արդյունքի մասին |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում. վերջին օրվա ընթացքում նրանք պայթուցիկ սարքերից մաքրել են Ստեփանակերտի դպրոցներից մեկի տարածքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 «Անցած օրվա ընթացքում ավարտվել է տարածքի հետազոտությունը, Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքում պայթուցիկ առարկաների որոնումն ու դրանց մաքրումը»,-հայտնել են գերատեսչությունից:

Բացի այդ, պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետներն օգնել են վերականգնել էլեկտրաէներգիան և ջերմամատակարարումը:

Առաջիկայում խաղաղապահների աջակցությամբ նախատեսվում է բացել մյուս ուսումնական հաստատությունները:

Ընդհանուր առմամբ, տեղեկացվում է, որ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթուցիկ նյութ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն