ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բարը ոչ մի կեղծիք չի հայտնաբերել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն ասել է, որ իր գերատեսչությունն ուսումնասիրել է վերջին նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հանգամանքները, և չեն հայտնաբերվել լայնամասշտաբ խախտումներ, որոնց մասին Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել՝ հաղորդում է BBC-ն:

Չնայած Բարը համարվում է Թրամփի քաղաքական դաշնակիցը, նրա խոսքերը հակասում են նախագահի պնդումներին, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն, մինչդեռ հաղթանակի համար բավարար էր 270-ը: Թրամփն ունի 232 ձայն:

Թրամփը դեռ հրաժարվում է ընդունել պարտությունը և շարունակում է անհիմն պնդել, որ ինքը իրականում հաղթել է, իսկ Բայդենը հաղթանակն ապահովել է կեղծիքների միջոցով: Ամերիկյան դատարանները, սակայն, մեկը մյուսի հետևից մերժում են հանրապետականների շտաբի հայցերը, իսկ նահանգները շարունակում են պաշտոնապես հաստատել ընտրությունների արդյունքները:

Իր ամենամոտ խորհրդականներին Թրամփն ասել է, որ մտադիր է 2024-ին կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով