Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Վիտալի Բալասանյանի հետ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարման և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտանք չկա, ուստի՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության՝ պետք է գործադրենք բոլոր ջանքերը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով