ՌԴ ՊՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակման մասին տեղեկությունները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան զորք է կուտակել Իգդիրում՝ ՀՀ սահմանին: Այդ մասին հայտնել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: «Պաշտպանության նախարարության հետ ճշտել ենք, նրանք թուրքական զորքի կուտակման մասին որևէ տեղեկություն չունեն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում  հարց էր ուղղվել նրան՝ հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակման մասին տեղեկությունների վերաբերյալ, և թե որքանով կարող է այդ նախաձեռնությունը վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Հարցին ի պատասխան՝ Զախարովան խոստացել էր ճշտել տեղեկությունը և ներկայացնել համապատասխան պարզաբանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն