ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայ գերիների վերադարձի հարցում աջակցելու վերաբերյալ արվեստագետների նամակին |armenpress.am|

armenpress.am: Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով ակտիվ մասնակցում է նամակների միջոցով հարցի բարձրաձայնմանն ուղղված նախաձեռնություններին, ասաց, որ մյուս դեսպանատներից դեռ արձագանք չկա:

 

Արվեստագետները դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին հավաստիացրել է, որ մինչ արվեստագետների դիմելն էլ իրենք զբաղվել են այդ խնդրով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն