ՀԱՊԿ-ն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարը |1lurer.am|

1lurer.am: 

Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունվել է փաստաթղթերի ցանկ, ինչպես նաև հայտարարություն՝ հաղորդում է РИА Новости-ն:

«ՀԱՊԿ անդամ պետությունները, խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով, նպատակ ունեն շարունակել հավաքական ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի ներքո` կազմակերպության Անվտանգության խորհրդի և Հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության համապատասխան բանաձևերի լիարժեք կատարմամբ»,- ասված է հռչակագրում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով