ՀԱՊԿ-ը հնարավոր է ստեղծի հավաքական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման կենտրոն |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է իրադրության մշտադիտարկման և հավաքական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը։ Այդ մասին գրում է «РИА-Новости»-ն՝ հղում անելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին առցանց ֆորմատով, որը նախագահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ «Հավաքական անվտանգության սպառնալիքների ժամանակին հայտնաբերման և իրադրության մշտադիտարկման նպատակներով՝ անդամ պետությունները դիտարկում են ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը»,- նշվում է հռչակագրի տեքստում։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով