factor.am: «Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն այս պահին Ոստիկանության բաժանմունքում հաղորդում են ներկայացնում` մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ տարածված ձայնագրության առնչությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանը։
Այսօր onnet.am կայքը, հիշեցնենք, ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին։ Լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում։ Ըստ հրապարակման՝ մանկապարտեզի ենթադրյալ աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է արել ու տվել ծնողներից մեկին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծում երեխաներին, սպառնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։
Շարունակությունը՝ factor.am-ում