Կարմիր խաչի ներկայացուցիչները գրեթե ամեն օր այցելում են Ադրբեջանում պահվող ավելի մեծ թվով անձանց |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում հայ զինծառայողների կամ քաղաքացիական յուրաքանչյուր անձի գերեվարման փաստի հաստատումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմում է իշխանություններին՝ տեսակցելու նպատակով, այնուհետև այցելում նրանց:

 
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է՝ գրեթե ամեն օր այցելում են Ադրբեջանում պահվող ավելի մեծ թվով անձանց:
 
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման պայմաններին, տեղեկանում առողջական վիճակի մասին, օգնում կապ հաստատել ընտանիքի հետ:
 
Գերիների ցուցակների վերաբերյալ հարցը միջազգային կառույցը չի մեկնաբանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն