Ոստիկանությունը հերքում է կադրերի բաժնում տասնյակ հրաժարականների մասին տեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է լրատվամիջոցներում տարածածված տեղեկատվությունը, թե իբր ոստիկանության կադրերի բաժինը հրաժարականների տասնյակ դիմումներ է ներկայացրել: Ոստիկանությունը տարածված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով