2020-12-09-ca613c14-408f-4d07-94d2-e05fb70dedfb.jpg

ՔԿ-ում կկարողանան աշխատել նաև որոշ հանցագործությունների համար դատապարտվածները. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում էր անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտվածներին ևս Քննչական կոմիտեում աշխատելու իրավունք ընձեռել: 

Օրինագծով, սակայն, դիտավորությամբ կատարված հանցագործությունների դեպքում անձը չի կարողանա աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներառում է նաև կառույցում որոշ այլ փոփոխություններ: Նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն